Թուրքիայի արտահանման ծավալներն ԱՄԷ աճել են
Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հարաբերությունները վերջին երկու տարիներին ընդլայնվում են:
Թուրքիայի արտահանողների խորհրդի (TIM) տվյալների համաձայն` 2023-ի առաջին 7 ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիայի արտահանման ծավալներն ԱՄԷ աճել են 30․9%-ով, հասնելով 2 մլրդ 460մլն-ի։
ԱՄԷ արտահաման ծավալներով առաջատար ոլորտը ոսկերչական արդյունաբերությունն է՝ 7 ամսում ԱՄԷ է արտահանվել 971մլն 286․000 դոլարի ոսկերչական իր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոսկերչական իրերի արտահանումն աճել է 420մլն 916․000 դոլարով։ Վերոնշյալ ոլորտին հաջորդում են քիմարտադրանքը, էլեկտրաեներգիան և էլեկտրոնիկան, հացահատիկը, ընդեղենը և այլն։
Հիշեցնենք, որ անցյալ ամիս Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄԷ կատարած այցի շրջանակում ստորագրվել է 50,7 միլիարդ դոլարի համաձայնագիր։