Հուսովեմ՝ հասկանու՞մ եք, չէ՞, որ այ էսպես՝ Վագիֆի նման ադրբեջանցիք առևանգելու են մեր բոլոր տղամարդկանց՝ հայրերին, ամուսիններին, եղբայրներին, տղաներին. Ալվինա Աղաբաբյան
Ալվինա Աղաբաբյանը գրում է. «Հուսովեմ՝ հասկանու՞մ եք, չէ՞, որ այ էսպես՝ Վագիֆի նման ադրբեջանցիք առևանգելու են մեր բոլոր տղամարդկանց՝ հայրերին, ամուսիններին, եղբայրներին, տղաների, բոլոր նրանց, ովքեր 1991-1994 թվականներին, 2016-ին, 2020-ին թշնամու դեմ կռիվ են տվել, բոլոր նրանց, ովքեր 1994-ից առ այսօր երբևէ ծառայել են ու սահման պահել թուրքի դեմ։
Էս կռիվը առևտուր անել-չանելու կռիվ չէ։ Թուրքի դեմ էս կռիվը գոյաբանական կռիվ է, լինել-չլինելու կռիվ։ Ու էս կռվում ինչքան զիջենք, էնքան թուլանալու ենք։
Թուրքի դեմն առնել է պետք…»