«Իշխանությունն իր համար առաջնային խնդիր է դրել անհոգ կյանքի ու դրական տրամադրությունների իմիտացիա ապահովել». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում յուրաքանչյուր օր իրավիճակն առավել ծայրահեղ բնույթ է ստանում ու այս ամենը միայն խորությամբ ու ողջ ծանրությամբ կարող են զգալ միայն այն մարդիկ, ովքեր Արցախում են:

Արցախում արդեն այնպիսի խնդիրներ են առաջացել, որոնց մասին նույնիսկ դժվար է պատկերացնել, որովհետև կյանքի ապահովումը միայն հաց ու ջուրը չի:

Սկսած հոգեբանական մեծ ճնշումներից մինչև նվազագույն կենցաղային պայմանների բացակայություն:

Իսկ հայաստանյան իշխանությունն իր համար առաջնային խնդիր է դրել` նվազագույնը ֆոնային առումով անհոգ կյանքի ու դրական տրամադրությունների իմիտացիա ապահովել, ինչն էլ հնարավոր բոլոր միջոցներով փորձում է ապահովել:

Տեսանյութեր

Լրահոս