
Աննա Հակոբյանի շքեղ նվերները՝ հայ ոճաբաններին

Իր ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա խայտառակ, տապալված ասուլիսից հետո երկու օր իր տեղը չգտնող Աննա Հակոբյանը սոցցանցային գրառումներից ու հայ կանանց, «աննկարագրելի շատ չարացած «քույրեր և եղբայրներին», «իր ու իր ամուսնու առասպելական տանջանքներն ու մահը փափագողներին» խորհուրդներ ու դասեր տալուց ազատ ժամանակ շռայլ նվերներ է անում իր գովքն անող կամ իրեն ծառայություններ մատուցած տարբեր, այդ թվում՝ մասնագիտական շերտերի:
Վերջերս, օրինակ, 168.am-ի տեղեկություններով, Աննա Հակոբյանն ադամանդակուռ հայկական արտադրության «AWI» ժամացույցներ է նվիրել հայ որոշ ոճաբանների, ում անուններն այս պահին դեռ չենք հրապարակում:
Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի սիրելի բրենդների թվում, ի դեպ, «AWI»-ն իր կայուն տեղն է զբաղեցրել դեռևս 2018թ.-ից, երբ նոր էին եկել իշխանության:
2018թ. սեպտեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյան երբեմնի ժողվարչապետն անգամ գովազդել էր «AWI» բրենդի ժամացույցները: