
Twitter-ը ծրագրում է փոխել գլխավոր լոգոն

Ամերիկացի ձեռնարկատեր և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտնել է, որ պլատֆորմի տարբերանշանը շուտով կփոխվի, դրանում թռչուն չի լինի։ Այս մասին գործարարը տեղեկացրել է սոցցանցի իր էջում։
«Մենք շուտով հրաժեշտ կտանք Twitter ապրանքանիշին և աստիճանաբար` բոլոր թռչուններին»,-ասվում է Մասկի գրառման մեջ:
Մասկը տեղադրել է Twitter-ի ենթադրվող ապագա դիզայնը։ Այն ներկայացնում է X տառը սև ֆոնի վրա:
Միաժամանակ Twitter-ի ռեբրենդինգի վերջնական տարբերակը դեռ համաձայնեցված չէ։ Չի բացառվում, որ նոր դիզայնը կցուցադրվի կայքի բոլոր օգտատերերին։