Ես խոսել եմ համայնքապետի հետ, ինքն ասում ա՝ նման բան չկա. Լոռու մարզպետ

«Ի՞նչ է նշանակում՝ մտերիմն է, մերձավորն է»,- Կառավարության նիստից հետո լրագրողի հետ զրույցում արձագանքեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ Գյուլագարակի ՔՊ-ական համայնքապետը, մարզպետի մերձավորը զբաղված է համայնքային հողերին տիրանալով:

Մարզպետը մանրամասնեց. «Ինքը մեր համայնքապետն է՝ անցած տարի ընտրված ՔՊ-ի համամասնական ցուցակով, մեր գործընկերն է։ Ես խոսել եմ համայնքապետի հետ, ինքն ասել է՝ նման բան չկա»,- նշեց Լոռու մարզպետը։

Նա հավելեց, որ անձամբ իրավապահ մարմիններին չի դիմել, բայց տեղյակ է, որ իրավապահ մարմինները զբաղվում են, ու գնահատականն էլ նրանցից է ակնկալում:

Զարուհի Դիլանյան

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս