Բաժիններ՝

Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ճապոնական ծովի շրջանում

Ռուս զինվորականները կմասնակցեն Չինաստանի կողմից կազմակերպվող համատեղ ռազմածովային և ռազմաօդային զորավարժություններին: Այս մասին հայտնում է «ԻՆտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Չինաստանի պաշտպանության նախարարությունը:

«Չինաստանի և Ռուսաստանի բանակների միջև համագործակցության տարեկան պլանի համաձայն՝ Ռուսաստանի զինված ուժերը մոտ ապագայում զորավարժություններին մասնակցելու համար կուղարկեն ռազմածովային և ռազմաօդային ուժեր»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի գլխավորությամբ զորավարժությունները կանցկացվեն Ճապոնական ծովի շրջանում:

Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է «բարձրացնել երկու բանակների միջև ռազմավարական համագործակցության մակարդակը, ինչպես նաև կատարելագործել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը պահպանելու, անվտանգության ոլորտում տարբեր մարտահրավերներին արձագանքելու համատեղ կարողությունները»:

Կողմերը նաև կմշակեն ռազմավարական ծովային ուղիների անվտանգության ապահովման գործողությունները, հաղորդել Է Չինաստանի պաշտպանության նախարարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31