
Լավաշը, մատնաքաշը և ժենգյալով հացը Tasteatlas-ի վարկանիշի 70 լավագույն նրբահացերի շարքում են

Ամբողջ աշխարհի տեղական խոհանոցի, ավանդական ռեստորանների և բնագիր բաղադրատոմսերի հանրաճանաչ Tasteatlas հանրագիտարանի նրբահացերի վարկանիշի 100 լավագույնների շարքում՝ 100 Best Rated Flatbreads in the World, տեղ են գտել երեք հայկական հացեր՝ ժենգյալով հացը (69-րդ) տեղ, մատնաքաշը (62 տեղ) և լավաշը (9-րդ տեղ)։
Հանրագիտարանը մասնավորապես ժենգյալով հացի մասին նշել է, որ այն խոհարարական համադամ է, որը ծագում է Արցախից կամ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից, ժենգյալով հացը հայկական ավանդական նրբահաց է, որի բաղադրության մեջ մտնում են տարատեսակ համեմունքներ և մինչև 20 տեսակի կանաչեղեն: