Աշոտյանին կալանավորել են քաղաքական նպատակներով, սրանք պայքարող տեսակներին չեն հանդուրժում. Արտակ Զաքարյան

«Այս իշխանություններից առհասարակ լավ բան սպասել պետք չէ, սրանք Ադրբեջանի հետ նույն խրամատում, նույն կողմում են հանդես գալիս։ Իսկ այդ խրամատի նպատակը հայ ժողովրդին այս տարածաշրջանից, որպես գործոն, դուրս հանելն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնյան բանակցություններին։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի համար կարևորը ոչ թե բանակցություններում դետալների քննարկումն է, այլ հարցը շուտ փակելը, որ ինքն էլ երկար մնա, իսկ հայ ժողովուրդը որքան շուտ գնա երկրից, այնքան լավ։

Ինչ վերաբերում է ՔՊ-ական պատգամավորներից մեկի հայտարարությանը, թե իրենք են որոշելու՝ ընդդիմությանը խորհրդարանում երբ ծեծեն և երբ չծեծեն, Արտակ Զաքարյանը նկատեց՝ ինչ-որ մի հաստագլուխ թող որոշի՝ երբ ընդդիմությանը ծեծի, բա հաջորդ շաբաթն ի՞նչ է անելու, կամ իր ճակատագիրն ինչպե՞ս է պատկերացնում նման որոշում կայացնելուց հետո։

Արտակ Զաքարյանն անդրադարձավ նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը, ընդգծելով, որ Աշոտյանին կալանավորելը ոչ այլ ինչ է, քան  բացահայտ քաղաքական նպատակի հետապնդում։

Կարդացեք նաև

«Այդ քաղաքական նպատակները կարող են տարածվել յուրաքանչյուրի վրա, որևէ մեկն ապահովագրված չէ, որևէ մեկը չի կարող ասել, թե՝ ինձ չեն ձերաբակալի։ Նիկոլը բոլորի հետևից էլ գնալու է։ Այո, Աշոտյանն անընդհատ խոսում էր, բացահայտում էր սրանց բոլոր դավաճանությունները։ Աշոտյանն այն կերպարներից է, և, համոզված եմ, վաղն էլ է այդպիսին լինելու, որ ոչ մի կերպ չի համակերպվելու այս իրավիճակի հետ։ Սրանք պայքարող տեսակների համար մի բան կգտնեն, կմոգոնեն, շինծու պրոցեսներ կհնարեն և կչեզոքացնեն։ Բայց Հանրապետականը չի պատրաստվում լռել ու համակերպվել իրավիճակի հետ»,- ընդգծեց Արտակ Զաքարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս