Մեկնարկում է «բանաձև 1900» նախաձեռնությունը, որի նպատակն է քաղաքական հետապնդման դեպքերին մասնագիտական գնահատական տալը․ «Իրավական ուղի» ՀԿ

«Իրավական ուղին» մեկնարկում է «Բանաձև 1900» նախաձեռնությունը, որի շրջանակներում, հստակ չափանիշների ու ընթացակարգի հիման վրա, կիրականացվի քաղաքական հետապնդմնան ենթադրյալ դեպքերի ուսումնասիրություն և դրանց կտրվի մասնագիտական գնահատական (քաղաքական հետապնդման կամ դրա բացակայության արձանագրում)։

Նախաձեռնության նպատակն է մեր երկրում քաղաքական հետապնդման դեպքերի կանխարգելումն ու տեսանելի ապագայում դրանց համար պատասխանատվության անխուսափելիության ապահովումը։

Նախաձեռնության խորագիրը հղում է ԵԽԽՎ թիվ 1900 (2012) բանաձևին, որով ամրագրվել է «քաղբանտարկյալ» հասկացության իրավական սահմանումը։

Նախաձեռնության համակարգողն ու ծրագրի ղեկավարն է Ռուբեն Մելիքյանը։

Համապատասխան չափորոշիչներն ու ընթացակարգերը սահմանված են Նախաձեռնության կանոնադրությամբ (հղումը՝)

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930