Բաժիններ՝

Վրաստանի ծովափնյա ամրագրումները չեղարկվում են

Ուկրաինայում «Կախովկա» հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) ամբարտակի պայթեցումից հետո Սև ծովի անվտանգության թեման չի կորցնում իր արդիականությունը, aliq.ge-ի փոխանցմմաբ՝ այս մասին գրում է BusinessMediaGeorgia-ն:

Նշվում է, որ չնայած մասնագետների հայտարարություններին, թե Վրաստանն այս փուլում ռիսկային գոտում չէ, բնակչության շրջանում խուճապը շարունակվում է։ Արդյունքում բիզնեսը վկայում է, որ Աջարիայի ուղղությամբ ամրագրումները զանգվածաբար չեղարկվում են։

«Սաքմիանի դիլա» հաղորդման եթերում «Թրավլ Ջորջիա վան» տուրիստական ​​ընկերության բիզնես ծրագրավորող Վախթանգ Քարթվելիշվիլին ասել է, որ Վրաստանի սևծովյան շրջան գալուց ամենաշատը ձեռնպահ են մնում եվրոպական երկրներից։ Ըստ նրա՝ այս փուլում չեն չեղարկվել Հայաստանի, Ադրբեջանի և Իսրայելի քաղաքացիների ամրագրումները։

«Հիմնականում ամրագրումները չեղարկվում են Եվրոպայից, Ավստրիայից, Շվեյցարիայից։ Եվրոպացի զբոսաշրջիկները վախենում են գալ Սև ծովի ափ, այնուհանդերձ, մեր բիզնես գործընկերների հետ շփվելիս մենք փորձում ենք մեր ունեցած տվյալների հիման վրա նրանց տրամադրել ճիշտ տեղեկատվություն։ Այս փուլում բոլոր բնապահպանները հաստատում են, որ ռիսկեր չկան ու խուճապի մատնվելու առիթ չկա»,- ասել է Քարթվելիշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս