Պատերազմից 1 օր առաջ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ դարձած Էյվազովը նշանակվել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար
Անար Էյվազովը նշանակվել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար: Բացի այդ, նրան շնորհվել է զինվորական նոր կոչում. նա արդեն գնդապետ է: Մինչ այս նա զբաղեցնում էր Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնը և 2021 թվականի սեպտեմբերի 1-ից կատարում էր ծառայության պետի պաշտոնակատարի պարտականությունները, երբ Վագիֆ Դարգյահլըն Ադրբեջանի ԳՇ-ում նոր պաշտոն ստացավ:
Նշենք, որ կադրային այս փոփոխություններից հետո տեղի ունեցան 2021 թվականի նոյեմբերյան մարտերն ու ադրբեջանական առաջխաղացումները: Մասնավորապես, 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հարձակումներ էին եղել ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի մարտական հենակետերի ուղղությամբ, մարտեր էին ընթացել Իշխանասարի ուղղությամբ, Քիլիսալի լեռան շրջակայքում և այլն: Ադրբեջանական այս սադրանքի հետևանքով հայկական կողմն ունեցել էր մարդկային և տարածքային կորուստներ:
Ավելին, 44-օրյա պատերազմից մեկ օր առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՊՆ մամուլի ծառայությունում կատարված կառուցվածքային փոփոխությամբ հաստատվել է մամուլի քարտուղարի պաշտոն, և այս պաշտոնում նշանակվել էր այն ժամանակ փոխգնդապետ Էյվազով Անար Մահամմադալի օղլուն:
Նշվում էր, սակայն, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության գործունեությունը, ներառյալ՝ լրատվամիջոցների հետ աշխատանքը, շարունակելու է ղեկավարել գնդապետ Վագիֆ Դարգյահլըն:
Թե ինչի մասին է այս անգամ հուշում Անար Էյվազովի պաշտոնի և զինվորական կոչման բարձրացումը, ցույց կտա ժամանակը: Մյուս կողմից, չի բացառվում, որ նոր թափ ստանան Ադրբեջանի կողմից տեղեկատվական գրոհներն ու ռազմական սադրանքները Արցախի և ՀՀ-ի ուղղությամբ:
Ի դեպ, այս օրերին Արդբեջանի որոշ շրջանակներում խոսում էին սոցցանցերի սահմանափակման անհրաժեշտության մասին