
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դուրս չեկավ Եվրոպական խաղերի եզրափակիչ

Լեհաստանում ընթացող խաղերի հրաձգության 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը հավաքելով 572 միավոր` զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը՝ դուրս մնալով Եվրոպական խաղերի եզրափակչից: Որակավորման փուլի արգելքը հաղթահարում են միայն առաջին 8 տեղերը զբաղեցրած մարզիկները:
Ավելի վաղ որակավորման փուլի արգելքը չէր հաղթահարել նաև 10 մետր օդամղիչ ատրճանակ վարժությունում մրցող Բենիկ Խլղաթյանը, ով հավաքելով 573 միավոր՝ զբաղեցրել էր 22-րդ հորիզոնականը:
Եվրոպական խաղերին մասնակցում են 49 երկրի 7000-ից ավել մարզիկներ: Հայաստանն այս տարի ներկայացնում են 9 մարզաձևի 57 մարզիկներ: