Բաժիններ՝

ՅՈՒՆԵՍԿՕ-ն արտահերթ նստաշրջանում կքննարկի կազմակերպություն ԱՄՆ-ի վերադարձի պայմանները

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հունիսի 29-30-ը կանցկացնի Գլխավոր խորհրդաժողովի արտահերթ նստաշրջան՝ քննարկելու կազմակերպության կազմ ԱՄՆ-ի վերադարձի պայմանները։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտնել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում։

Ինչպես պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է համաշխարհային կազմակերպության քարտուղարությունը, «Գլխավոր խորհրդաժողովի նստաշրջանը, որը միավորում է 193 երկրներ, հրավիրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեի կողմից՝ կազմակերպության կանոնադրության համաձայն, մասնակից երկրների մեկ երրորդի պահանջով»։

«Նիստի ընթացքում պետությունները պետք է արտահայտեն իրենց վերաբերմունքը հուլիսին կազմակերպություն վերադառնալու ԱՄՆ-ի մտադրության վերաբերյալ` կոնկրետ ֆինանսական առաջարկությունների հիման վրա», – նշել են քարտուղարությունում։

ԱՄՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ից հեռացել է 2018 թ.-ին: Ընդ որում, Վաշինգտոնը վճարումներ չի կատարում 2011 թվականից։ Երկիրը հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորմանը մասնակցելուց այն բանից հետո, երբ Պաղեստինը լիիրավ անդամի իրավունքներով ընդունվեց կազմակերպության շարքերը։ Այժմ ԱՄՆ-ի պարտքը կազմակերպությանը կազմում է 612 մլն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս