«Անհանգստացած եմ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմամբ. Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ պատգամավոր Անդրեյ Կովաչով

Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչովը Թվիթերում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի և իշխանությունների հետապնդումների մասին, որում ասվում է.

«Անհանգստացած եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմամբ։Քաղաքական հետապնդման նպատակով դատական համակարգի օգտագործման հետ կապված կասկածները պետք է փարատվեն։Արդար և թափանցիկ դատավարության կոչ եմ անում: Եվրոպական խորհրդարանը կշարունակի ուշադիր հետևել իրավիճակին»։

«I am concerned about the arrest of @Ashotyan, VP of the Republican Party of Armenia. Doubts concerning the use of the judicial for political persecution must be assuaged. I call for a fair and transparent trial. The EP will continue to monitor the situation closely».

 

Տեսանյութեր

Լրահոս