
Էրդողանն ու Ալիևը՝ Փաշինյանի անձնական պաշտպաններ
Այսօր քչերն են հիշում, որ 2018-ի թավշյա հեղափոխություն կոչեցյալից երկու ամիս անց Իլհամ Ալիևը հայտարարեց, թե Ադրբեջանը ևս մասնակից է դրան, նաև հասկացրեց, որ հիմա, երբ ընդդիմությունը եկավ իշխանության, ինքն ավելի ակտիվ է զբաղվելու Արցախի հարցով։ «Արնախումների խունտան հեռացավ, արդարությունը հաղթանակեց, և այդ հարցում մենք էլ դեր ունենք»,- ուղղակիորեն հայտարարեց Ալիևը։ Ինչպես տեսնում եք, գնատականները մեկին մեկ փաշինյանական են։
Արդեն պատերազմից հետո Համաշխարհային բանկի զեկույցից հայտնի դարձավ, որ 2018-ին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար։ Թե որքանով էր այդ թիվն իրական, իսկ իրական լինելու դեպքում՝ ով էր փոխանցողն ու հասցեատերը, և ամենակարևորը՝ որն էր փոխանցման նպատակը, այդպես էլ չպարզաբանվեց։
Մանրամասները՝ տեսանյութում