Փաշինյանի երազած զինանշանի վրա կարող է լինել քաշած օղի՝ մեծ տառերով գրված՝ կապիտուլյանտ, բանան, դեղ. Մամիջանյան
Այսօր խորհրդարանում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադառնալով զինանշանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը՝ ասաց.
«Մեր զինանշանն իր մեջ պարունակում է այն ամենը, ինչով մենք հպարտանում ենք, մեր կրոնը, պատմությունը, պայքարելու և հաղթելու ունակությունները։
Ուզում եմ հասկանալ Փաշինյանի երազած զինանշանը, որ երևի բերելու է փոխի, եկեք միասին փորձենք մտածել, թե Փաշինյանի ուզած զինանշանի վրա ինչ է լինելու։
Ֆեյսբուքի «լայքի» նշանը, մի շիշ քաշած օղի, մի քանի տարի առաջ դեղահաբ էի տարել Կառավարության շենքի մոտ, կարող է դա էլ դնել, մեծ տառերով վերևը կարող է գրել՝ կապիտուլյանտ, տակը գրի՝ տանք, որ ապրենք, դե իրենց իշխանության սիմվոլը՝ բանանը։ Մտքեր եմ տալիս, թող գրանցեն»։
Հայկ Մամիջանյանը հարց բարձրացրեց, թե հաջորդն ի՞նչ է անելու Նիկոլ Փաշինյանը՝ Առաքելական եկեղեցո՞ւն հարցնելու է, թե ինչո՞ւ խաչ կա։
«Ի՞նչ էր ասում, ասում էր՝ Հայաստանում առյուծ չկա՞, չալոյին թող դնեն։ Այդ ամենն ասվում է նրա համար, որպեսզի մենք դա քննարկենք, այլ ոչ թե մեր առօրյա խնդիրները»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում