Պարոն Աշոտյանը փոխանցեց՝ թույլ չտանք նման օրակարգերով շեղեն մեր ուշադրությունն Արցախից. Մամիջանյան՝ թույլ չտանք նման օրակարգերով շեղեն մեր ուշադրությունն Արցախից. Մամիջանյան
Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, որ խմբակցության պատգամավորներ Աննա Մկրտչյանի, Տարոն Մարգարյանի և Տիգրան Աբրահամյանի հետ առավոտյան այցելել են քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին։
«Պարոն Աշոտյանը խնդրեց փոխանցել մեր այն բոլոր քաղաքացիներին, ովքեր գոտեպնդման խոսքեր էին փոխանցում իրեն, որ շնորհակալ է բոլոր աջակիցներին։
Պարոն Աշոտյանի դուխը տեղն էր, տրամադրությունը՝ մարտական, և նա փոխանցում էր՝ հանկարծ թույլ չտանք, որ նման օրակարգերով կարողանան շեղել ուշադրությունը մեր իրական պայքարից, Արցախի ու Հայաստանի անվտանգության համար պայքարից։
Ինչպես ինքն ասեց՝ ո՛չ առաջին քաղբանտարկյալն է, ո՛չ էլ, ցավոք, վերջինը, քանի դեռ այս են, այսպես կոչված, իշխանությունները»,- փոխանցեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում