Հայկական կողմը շարունակելու է առաջ տանել խաղաղության օրակարգը. Պապիկյան

Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ Երասխում Ադրբեջանի կրակոցներին, որի հետևանքով երկու օտարերկրացի քաղաքացի են վիրավորվել։

«Տեղի է ունենում հետևյալը՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը մշտապես կեղծ տեղեկատվություն տարածելով` հենք է ստեղծում, որպեսզի կարողանա իր իսկ կողմից իրականացրած սադրիչ գործողությունները ներկայացնել՝ իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ։ Պաշտպանության նախարարությունը մշտապես հանդես է գալիս պատշաճ հաղորդագրություններով, և այն, ինչ տեղի է ունենում սահմանին, ներկայացնում է մեր հանրությանը։ Իհարկե, այս ամենի նպատակն այն է, որ Ադրբեջանը ցույց տա, թե իբր հայկական կողմը որոշակի ագրեսիվ գործողությունների միտում ունի։ Սակայն նման բան չկա, հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը, իհարկե, նաև պաշտպանելու է մեր երկրի սուվերեն տարածքը»,- եզրափակեց Սուրեն Պապիկյանը։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ադրբեջանական կողմը կրակ է արձակել Երասխի ուղղությամբ, վնասվել է քաղաքացիական մեքենա և օբյեկտ, վիրավորում են ստացել երկու օտարերկրյա քաղաքացի։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս