«Թուրքիայում պարոն վարչապետը եղել է ուշադրության կենտրոնում, Էրդողանը նրան առանձնահատուկ է ողջունել». Ալեն Սիմոնյան

Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ Նիկոլ Փաշինյանն իր՝ Թուրքիա այցով արդյոք կարողացա՞վ հարթել Երևանում վերջերս բացված «Նեմեսիսի» հուշարձանի հետ կապված՝ Թուրքիայում առաջ եկած դժգոհությունները։

«Թուրքական կողմը, ցանկություն ունենալու պարագայում, կարող է անընդհատ պատճառներ բերել, կարող է «Նեմեսիսի» արձանը չլինել, ուրիշ բան լինել։ Ես ինքս եմ այդ արձանի տեղադրումը սխալ համարում, որովհետև դա պետական քաղաքականության գիծ չէ և չի կարող լինել՝ արտադատական կարգով որևէ հարց լուծել։ Չասեք, որ այնտեղ ինչ-որ դատարանի որոշում կա և այլն, դա մեր դատարանի որոշումը չէ և արտադատական կարգով որևէ պետության ներկայացուցիչ ու որևէ պետություն չի կարող որևէ ձևով խրախուսել, դա պատմական մի բան է։ Բայց նորից եմ ասում՝ սա ընդամենը առիթ էր, ես էլ Թուրքիա չգնալու համար կարող էի մեկ միլիոն պատճառ գտնել ու Թուրքիա չգնալ։ Եթե Թուրքիայի կողմից կամքը կա, իսկ ես վստահ չեմ ասում, բայց տպավորություն ունեմ, որ այդ կամքը կա այս փուլում։ Հարաբերությունները կարգավորելու եզակի ու պատմական հնարավորություն կա, և հայկական կողմը դրան պատրաստ է և պատրաստ է՝ նույնիսկ անցնելով մեծ քննադատության միջով, բայց Հայաստանին ու հայ ժողովրդին երկարատև խաղաղություն բերելու համար»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ որևէ պաշտոնական հանդիպում տեղի չի ունեցել, սակայն այցը բավականին լավ է անցել։

«Ես պետք է ասեմ, որ վարչապետը եղել է ուշադրության կենտրոնում՝ թե թուրք քաղաքական գործիչների, թե միջազգային հանրության, վարչապետի այցը, կարելի է  ասել, այդ միջոցառման գլխավոր իրադարձություններից մեկն է եղել։

Կարդացեք նաև

Այսպես ասած՝ որոշ գործընկերներ նեղսրտել են, որովհետև նախագահ Էրդողանն առաջին շարքին բարևելուց հետո, յուրահատուկ մոտեցել է ու երկրորդ շարքում նստած առանձնահատուկ ողջունել է»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս