Բաժիններ՝

Կշեռք` անօրինությունների համար

Քրիստոնյաների դեմ ուղղված հալածանքների շրջանում հեթանոսներն ու անհավատները բազում անմարդկային չարչարանքների են ենթարկել քրիստոնյաներին` տանջելով ու սպանելով ահռելի ձևերով:

Այսօրվա քրիստոնյա կոչվող աշխարհում ևս քիչ չեն դաժանությունները, բռնությունները, որոնք առավել հաճախ դրսևորվում են պատերազմների ժամանակ: Դրանց զուգահեռ այսօր աշխարհի բազում մարդիկ ապրում են թշվառությունների, նեղությունների, դժվարին իրավիճակների մեջ: Աշխարհի նման վիճակի մեղավորը մարդն է:

Մարդկությունը կանգնած է կարևոր ընտրության առջև. մարդիկ պետք է ընտրեն Քրիստոսին կամ Բարաբբային: Բարաբբան խորհրդանշում է ռազմական հեղափոխությունների, արյունահեղության ճանապարհը, իսկ Քրիստոս` անմեղությունը և փրկությունը: Բայց մարդիկ հաճախ ընտրում են Բարաբբային, և մեր օրերում կարող ենք տեսնել աշխարհի ընտրության արդյունքը:

Փիլիսոփաներից մեկն ասում է, որ եթե հնարավոր լիներ կշեռքի մի նժարի վրա դնել մարդկությանը խոցող աղետները, զրկանքները, դժբախտությունները, աղքատությունը և կշեռքի մյուս նժարին` մարդու կողմից գործվող բոլոր անօրինությունները, դաժանությունները, մարդկային եսասիրությունն ու շահամոլությունը, ապա կշեռքի երկու նժարները հավասար կկանգնեին:

Կարդացեք նաև

Սա ցույց է տալիս, որ Երկիր մոլորակի բոլոր ահռելիությունները ոչ թե երկնքից են թափվում մարդկային հասարակության գլխին, այլ մարդիկ են իրենց սխալ ու մեղավոր ընթացքով խախտում ներդաշնակությունն ու խաղաղությունը այս աշխարհում:

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս