Հարևանների հետ Իրանի առևտուրն աճել է 14․5 տոկոսով

Իրանի Իսլամական Հանրապետության առևտրաշրջանառությունը իրանական օրացույցային տարում (2022թ․ մարտ-2023թ մարտ) հարևան երկրների հետ աճել է 14.5 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում է IRNA-ն։

Իրանի առևտուրը իր բոլոր 15 հարևան երկրների՝ այդ թվում Հայաստանի հետ կազմել է ընդհանուր 96 767 տոննա՝ 58 մլրդ 843 մլն դոլար ծավալով, ինչը 14․5 տոկոսով ավել է նախորդ տարվա նկատմամբ։

Իրաքը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եղել են իրանական ապրանքի հիմնական ներմուծողները։

Հարևան երկրներից Իրանի ներմուծումը աճել է 9․6 տոկոսով, սակայն քաշով նվազել է 21․6 տոկոսով։

Տեսանյութեր

Լրահոս