Ֆիզիոթերապևտը պարզ թեստ է առաջարկել՝ պոտենցիալ երկարակեցությունը որոշելու համար
Ֆիզիոթերապևտ Քելլի Սթարեթը տան պայմաններում պարզ թեստ է առաջարկել պոտենցիալ երկարակեցությունը որոշելու համար: Նրա մեթոդը հրապարակել է The Telegraph-ը:
Ըստ Starrett-ի՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 51-ից 80 տարեկան մարդկանց ապագա կյանքի տեւողության վրա ուղղակիորեն ազդում է հենաշարժական համակարգի առողջությունը: Նա նշել է վիճակը ստուգելու հեշտ միջոց։ Մասնագետն առաջարկել է կանգնել հատակին ու ոտքերը խաչել, որից հետո դանդաղ իջնել ու նստել այնպես, որպեսզի ստացվի թուրք սուլթանի կեցվածքը։ Դրանից հետո, ասում է ֆիզիոթերապևտը, պետք է վերադառնալ մեկնարկային դիրքի։
«Այս վարժությունը կատարելու ունակությունը նշան է, որ մարդը ավելի երկար կմնա լավ մարզավիճակում, քանի որ ընկնելու հետևանքով լուրջ վնասվածքներ ստանալու ցածր ռիսկ կա»,- shantnews-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Մասնագետը նշել է, որ թուրքական ոճով հատակին նստելը կամ կծկվելը օգտակար է ցանկացած տարիքի մարդկանց համար, քանի որ այս վարժությունն օգնում է սովորել, թե ինչպես ավելի լավ հավասարակշռել և տոնուսավորել որովայնի խորը մկանները։
Նա հավելել է, որ հավանաբար հատակին նստելու սովորության պատճառով չինացիները 80-90 տոկոսով ավելի քիչ են հակված ազդրի հոդացավերի, քան եվրոպացիները: