Սերժ Սարգսյանի գործը կշարունակի քննել Կարապետ Բադալյանը. դատարանը մերժեց միջնորդությունը

 Դատարանը որոշում կայացրեց մերժել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանի՝ դատավոր Կարապետ Բադալյանի ինքնաբացարկի միջնորդությունը։

168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ամրամ Մակինյանը հրապարակել էր փաստեր՝ համոզում հայտնելով, որ դրանք հիմքեր են ինքնաբացարկի համար:

«Դուք Լուսինե Խառատյանի ամուսինն եք, ում մայրը Հրանուշ Խառատյանն է, եղբայրը՝ Արսեն Խառատյանը։ Բաց աղբյուրներից մեզ հայտնի տեղեկությունների համաձայն՝ դատավոր Կարապետ Բադալյանը դատավորի պաշտոնին հավակնել է 2018-ի հայտնի իրադարձություններից հետո։ Անաչառ դիտորդի մոտ հարց կառաջանա՝ ի՞նչ կապ ունի, թե դատավորը երբ է որոշել հավակնել այդ պաշտոնին, և ի՞նչ կապ ունի Կարապետ Բադալյանի անաչառության հարցը նրա՝ դատավոր դառնալու մտադրության ծագման հետ։

Բացի այդ՝ բաց աղբյուրներից հասանելի տեղեկությունների համաձայն՝ Արսեն Խառատյանն ակտիվ մասնակցել է Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրելուն ուղղված գործողությունների համակարգմանը։ Հիշյալ իրադարձություններից հետո Վրաստանից եկել է ՀՀ, որից հետո նշանակվել է Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական։

Կարդացեք նաև

Այսինքն՝ հիշյալն ապացուցում է, որ դատավոր Կարապետ Բադալյանի կնոջ հարազատ եղբայր Արսեն Խառատյանը շատ մտերիմ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ, որն ընդգծված բացասական վերաբերմունք ունի սույն գործով պատասխանող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ»,- մասնավորապես նշել էր Երրորդ նախագահի փաստաբանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930