
Նշվել է ուղեղի վաղաժամ ծերացման հինգ նշան

Թերապևտ, բժիշկ և հավաստագրված մարզիչ Մայք Բոլը թվարկել է ուղեղի վաղաժամ ծերացման հինգ նշան, որոնցից մեկը տրամադրության փոփոխություններն են: Նրա խոսքերը մեջբերում է Eat Tis, Not That!.
Բժշկի խոսքով՝ տրամադրության անհիմն փոփոխությունը պետք է ազդակ լինի, քանի որ դա ուղեղի այնպիսի կարևոր ֆունկցիայի խախտման ակնհայտ նշան է, ինչպիսին է զգացմունքների վերահսկումն ու կարգավորումը, բացատրել է նա։
Ուղեղի վաղաժամ ծերացման մեկ այլ նախազգուշացնող նշան է հավասարակշռությունը պահպանել չկարողանալը: Բժիշկը մեջբերել է ուսումնասիրությունները, որոնք ցույց են տալիս, որ երբ հասնում է միջին տարիքը, մկանային զանգվածի նվազման կամ ուղեղի դեգեներատիվ փոփոխությունների պատճառով հավասարակշռություն պահպանելն ավելի դժվար է դառնում:
Հիշողության խնդիրները և մոռացկոտությունը ևս կարող են ցույց տալ ուղեղի ծերացումը, շարունակել է Բոլը:
«Եթե տեսնում եք, որ կորցնում եք երկարաժամկետ հիշողությունը կամ չեք կարողանում կարճաժամկետ հիշողություններ ձևավորել, դա կարող է նշանակել, որ ինչ-որ բան է կատարվում ձեր ուղեղի հետ», – ասել է բժիշկը:
Բացի այդ, ճանաչողական խանգարման ախտանիշները կարող են ներառել ապակողմնորոշում, հիշողության հետ կապված խնդիրներ, ամենօրյա առաջադրանքները կատարելու մոտիվացիայի բացակայություն և հաղորդակցման հմտությունների նվազում, shantnews-ի փոխանցմամբ՝ եզրափակել է թերապևտը: