30-ամյա Կարեն Փ.-ն հայտնաբերվել է
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները և վետերանները մայիսի 31-ին Ներքին Շենգավիթի 16-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են ներկայացրել 30-ամյա Կարեն Փ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: