Ստոլտենբերգն Անկարայում ներկա կգտնվի Էրդողանի երդմնակալությանը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Այս մասին նշվում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Ստոլտենբերգի այցը կտևի 2 օր՝ հունիսի 3-ից 4-ը:
«Շաբաթ օրը՝ հունիսի 3-ին, նա Անկարայում կմասնակցի Թուրքիայի Հանրապետության նախագահ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Գլխավոր քարտուղարը երկկողմ հանդիպումներ կունենա նախագահ Էրդողանի և թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ», – նշված է հաղորդագրությունում։
Էրդողանը հաղթող է ճանաչվել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել մայիսի 28-ին: Նա ստացել է ձայների 52,18 %-ը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,82 %-ը:
Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել էր մայիսի 14–ին։ Այն ժամանակ թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել հավաքել ձայների 50 %-ից ավելին, և ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուներն անցել էին երկրորդ փուլ