Բաժիններ՝

«Երեկվանից շատերը քննադատում, հայհոյում են գյումրեցիներին այս դրոշների համար… օր առաջ պետք է կառավարության շենքից դուրս շպրտել չարքին». Կարապետ Պողոսյան

Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Երեկվանից շատերը քննադատում, հայհոյում են գյումրեցիներին այս դրոշների համար։

Մի մասը մտածում է՝ դիտավորություն է, մյուսները կարծում են՝ պատահականություն, իրականում բացարձակ կարևոր չի՝ դիտավորությո՞ւն է, թե՞ ոչ…

Քաղաքային իշխանությունները պարտավոր էին զգայուն հասարակությունում ուշադիր լինել և թույլ չտալ նման հիմարություններ՝ հարվածի տակ դնելով գյումրեցիների պատիվը և կերպարը։

Ներքին համոզում ունեմ, որ կա դիտավորություն, «Նիկոլի տակ պառկողը թուրքի տակ էլ կպարկի», իսկ քանի որ այլևս շատ շատերը սկսել են կրկին գյումրեցիներին մեղադրել «Աղ ու հացով թուրք դիմավորելու» մեջ, հետևաբար համայնքապետարանը պարտավոր է պատասխանատվություն կրել և հարցը փակել։

Իսկ հարցը փակելու կա մեկ եղանակ պատժել մեղավորներին, անկախ նրանից սա դիտավորություն է, թե պատահականություն։

Վերջին հաշվով, կապ չունի, օրինակ, դու դիտավորյա՞լ ես մարդ սպանում, թե՞ անզգուշությամբ, բացարձակ կապ չունի՝ դու թրքասիրությա՞մբ ես թրքություն տարածում, թե՞ միամիտ։

Հուսամ՝ Գյումրու համայնքապետը կունենա այդքան կամք էս խնդիրը կարգավորելու

Հ.Գ. Շարքային և #թասիբով գյումրեցին մեղավոր չի, որ իր կողքին ապրում են նաև թրքածիններ, բացարձակ մեղավոր չի, որ 20-րդ դարում մի քանի հոգի աղ ու հաց են մատուցել թուրքական զորքին, հիմա էլ, օրինակ, ես կամ իմ նման մտածող անձինք պատասխանատու չեն, որ քաղաքապետարանը հանձնվել է թուրքական շահերը պաշտպանող քպ-ին, իսկ քաղաքապետն էլ անատամ է։

Ողջ երկրում էլ կան թրքածիններ և անատամ պաշտոնյաներ, հետևաբար՝ օր առաջ պետք է կառավարության շենքից դուրս շպրտել չարքին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս