Ադրբեջանը Բերձորում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը

Ադրբեջանը Բերձորում հողին է հավասարեցրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հետաքրքիր է՝ արձագանք կլինի՞ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ոչնչացմանը, ռեպորտաժներ կամ թոք շոուներ կլինե՞ն, որտեղ հայրենասերներն իրենց «կպատառոտեն» մեր մեծ հաղթանակը պղծելու համար։ Դե, կամ գուցե սովորականի նման կբավարարվենք զսպվածություն պահպանելու կոչո՞վ: Կրկնակի ստանդարտներ, հիմարություն և ագահություն, և հետո զարմացած դեմքի արտահայտություն, որը հարցնում է, թե ի՞նչ և ե՞րբ է ամեն ինչ սխալ ուղղությամբ գնացել»,-գրել է Սիմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031