Բաժիններ՝

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է հրատապ արձագանքման հարթակ

Այսուհետ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց (տարեցներ, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, թրաֆիքինգի կամ ընտանեկան բռնության ենթարկված անձինք և այլք) խնդիրների մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կարող եք տեղեկացնել նաև «114 – Հրատապ Արձագանքման Հարթակ» ֆեյսբուքյան էջի միջոցով (հղումը՝ https://shorturl.at/gkzFX)։

Ինչպես հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, էջին ուղղված հաղորդագրությունները նախարարությանը հնարավորություն կտան հավաքագրել խնդրահարույց դեպքերը, և դրանք փոխանցել Միասնական սոցիալական ծառայությանը։ Վերջինս, իր լիազորությունների շրջանակում, կարձագանքի խնդիրներին կամ կնպաստի դրանց կարգավորմանը։

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց վերաբերող՝ Ձեր տեսադաշտում եղած խնդիրների մասին ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությանը կարող եք տեղեկացնել նաև Զանգերի սպասարկման կենտրոնի միջոցով՝ 114 հեռախոսահամարով։

Դեպքերին օպերատիվ արձագանքելու համար խնդրում ենք հարթակն օգտագործել միայն վերոնշյալ նպատակով․ այլ հարցերի դեպքում՝ շարունակել դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս