Կամո Ցուցուլյանն այցելել է Սյունիքի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանի ուղեկցությամբ, մայիսի 22-ին այցելել է Սյունիքի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ։
Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, այցի նպատակն էր ծանոթանալ մարզային փրկարարական վարչության, տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների ընթացիկ աշխատանքներին, շենքային պայմաններին, գույքային և տեխնիկական կարողություններին, ինչպես նաև՝ առկա խնդիրներին:
Տնօրենը շրջել է փրկարարական վարչության տարածքում՝ մասնավորապես ճգնաժամային կառավարման կենտրոնում, ծանոթացավ կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը, առկա էլեկտրոնային շտեմարաններին, հետևեց օպերատիվ ծառայություն իրականացնող հերթափոխի աշխատանքին, զրուցեց անձնակազմի հետ:
Կամո Ցուցուլյանը խորհրդակցություն է անցկացրել ՄՓՎ անձնակազմի հետ: Քննարկվել են կամավոր ատեստավորման, վերապատրաստումների անցկացման, գույքային բարելավման և ծառայության կրման մի շարք հարցեր: Տնօրենը տվել է համապատասխան կարգադրություններ՝ հանձնարարելով խստագույնս հետևել կարգապահությանը և ծառայության պատշաճ կրման կանոններին:
Այնուհետև ՓԾ տնօրենն այցելել է Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ անցկացրել է շարային ստուգատես. Ստուգվել են ատորաբաժանումների անձնակազմի ընդհանուր պատրաստվածությունը, տեխնիկայի մարտական վիճակը։
ՓԾ տնօրենը եղել է նաև «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ Կապանի լեռնափրկարար ջոկատում, ծանոթացել փրկարարական աշխատանքների ժամանակ հերթապահ ուժերի և միջոցների պատրաստվածությանը, աշխատանքների առաձնահատկություններին։
Մարզային շրջայցի ընթացքում Կամո Ցուցուլյանը եղել է նաև Գորիսի, Քաջարանի, Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատներում և մարզում տեղակայված հենակետերում՝ տեղում անձամբ ծանոթանալով ծառայության կրման պայմաններին և առկա խնդիրներին:
Այցի ավարտին ՓԾ տնօրենը ՄՓՎ պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, փ/ծ փոխգնդապետ Ռ.Սահակյանին և ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարել շուտափույթ լուծում տալ առաջացած խնդիրներին: