
32-ամյա Եղիա Ա.-ին Գուրգեն Մահարու փողոցից բերման են ենթարկել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 20-ին Գուրգեն Մահարու փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 32-ամյա Եղիա Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի (Մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: