Բաժիններ՝

Ռայիսին մայիսի 22-ին պաշտոնական այցով կմեկնի Ինդոնեզիա

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին մայիսի 22-ին Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հրավերով կայցելի Ջակարտա:

Այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը՝ ընդգծելով, որ Ռայիսին կմեկնի Ինդոնեզիա՝ տնտեսական, քաղաքական և մշակութային հարաբերությունների խորացման և ընդլայնման նպատակով:

Ըստ աղբյուրի՝ Իրանի նախագահի օրակարգում են Ինդոնեզիայի նախագահի հետ հանդիպումը և տարբեր ոլորտներում համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրումը:

Իրանի կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև Ինդոնեզիայի խորհրդարանների խոսնակների, երկու երկրների գործարարների, ինդոնեզացի գիտնականների և Ջակարտայում բնակվող իրանցիների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031