«Նահատակվածի ծնողի վրա ձայն բարձրացնողը, հրմշտողն ու թաթ գցողը վտանգավոր թափոն է, որը պետք է նետվի համապատասխան վայր»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Ոստիկանությունում հատուկ հաստիքներ են բացել, որտեղ նշանակվողներն ունեն լոմի կարգավիճակ:

Սրանց տեսակի համար տարբերություն չկա, թե դիմացինը հերոսի ծնող է՞, իր իրավունքները պաշտպանող քաղաքացի՞, թե՞ պարզապես մայթով քայլող պատահական անցորդ:

Ստանում են հրաման` պաշտպանել նիկոլական իշխանությունը ու առաջ:

Սրանց նմանները որպես գործիք մեկ-երկու դրվագում ծառայում են տերերին, հետո անվերադարձ շպրտվում աղբանոց:

Ի դեպ, որ դրանց կենսագրությանը ծանոթանում ես` հատուկ ընտրված անսկզբունք, անհայրենիք դեմքեր են, որոնց միակ «առաքելությունը» ստորաքարշություն դրսևորելն է:

Նահատակվածի ծնողի վրա ձայն բարձրացնողը, հրմշտողն ու թաթ գցողը վտանգավոր թափոն է, որը պետք է նետվի համապատասխան վայր»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031