«Հետաքրքիր է` ինչ որոշում կկայացնի երիտասարդ դատավոր Չիչոյանը, որ դա չազդի հոր` Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի կարիերայի վրա». Կարապետ Պողոսյան
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հետաքրքիր է ինչ որոշում է կայացնելու երիտասարդ դատավոր Ժորա Չիչոյանը, որ չազդի իր հոր` Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի կարիերայի վրա, կամ հորեղբոր` ԲԴԽ անդամ֊դատավոր Սերգեյ Չիչոյանին չվնասի, կամ հորեղբոր փեսայի` Անուշավան Մուշեղյանի համար խնդիրներ չստեղծի, ով կրկին դատավոր է…
Կարծում եմ պետք է հերոս լինի, ինչպիսի հերոս էր Ժորա
Մարտիրոսյանը, ում մորը պետք է այս պահին դատի, որ կարողանա ռեժիմին դեմ գնալ…
Իսկ հերոսներ մեր դատարաններում չկան, և ամեն Ժորա Ժորա չի