Բաժիններ՝

Մոնտանա նահանգն արգելել է TikTok հավելվածն անձնական սարքերի վրա

Մոնտանան դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որն արգելել է չինական TikTok հավելվածը բոլոր անձնական սարքերի վրա: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Մոնտանայի նահանգապետ Գրեգ Ջիանֆորտեն օրենքը ստորագրել է մայիսի 17-ին: Այն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից:

TikTok մեդիա հարթակից արձագանքել են այս որոշմանը՝ նշելով, որ սոցցանցի արգելումը խախտում է Մոնտանայի բնակիչների սահմանադրական իրավունքները:

TikTok-ը հայտնվել է տարբեր երկրների իշխանությունների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ մտահոգություններ առաջացան, որ սոցցանցի տվյալները փոխանցվում են Չինաստանի կառավարությանը:

Մոնտանայի օրենսդիրները TikTok-ն արգելելու օրինագծի օգտին քվեարկել էին անցյալ ամիս՝ ձայների 54 կողմ, 43 դեմ հարաբերակցությամբ:

Օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո հավելվածների խանութներն իրավունք չեն ունենա առաջարկել TikTok հավելվածի ներբեռնումը, սակայն այն մարդիկ, որոնք արդեն ունեն TikTok, կկարողանան օգտագործել հավելվածը:

Անցյալ տարվա դեկտեմբերին Մոնտանայում TikTok-ն արգելվել էր բոլոր պետական հաստատությունների սարքերի վրա:

TikTok-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ունի 150 մլն օգտատեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս