Բաժիններ՝

Մայիսի 20-ին Երևանում կկայանա AiRevolution համաժողովը

Երևանում մայիսի 20-ին կկայանա AiRevolution «Արհեստական բանականությունը բիզնեսում» թեմայով համաժողով։ Միջոցառման մուտքն անվճար է, անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ։ Կոնֆերանսի կազմակերպիչը Be Automated-ն է։

Կոնֆերանս-ցուցահանդեսը հնարավորություն կտա ծանոթանալու արհեստական բանականությունը սեփական բիզնեսում կիրառելու գործիքներին։ Ոլորտի առաջատար մասնագետները կբացահայտեն արհեստական բանականության ժամանակակից կիրառությունը հայկական շուկայում և կքննարկեն հեռանկարները։

Մասնակիցները կծանոթանան, թե ինչպես այն կիրառել բիզնեսում, կրթությունում, առողջապահությունում, մարքեթինգում, ծառայություններում, պետական կառավարման ոլորտներում և այլն։ Ոլորտի նորարարությունները կներկայացվեն ցուցահանդեսի շրջանակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031