Չպետք է հարմարվենք այսօրվա պարտվողական քաղաքականությանը. Հենրիխ Դանիելյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը, Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մայիսյան տոներին, վստահեցրեց՝ հայ ազգը միշտ եղել է պայքարի խրամատում և այսօր էլ չպետք է հարմարվի պարտվողական քաղաքականությանը:
«Մայիսի 9-ը այն տոներից մեկն է, մեզ համար, ցավոք սրտի, դարձած Եռատոնի հիշատակ, որով պետք է նաև մենք՝ երիտասարդներս, հասկանանք, որ մենք ևս մեր սերունդներին պետք է ժառանգենք ուժեղ, հաղթանակներով լեցուն Հայաստան, և չպետք է հարմարվեն այսօրվա պարտվողական քաղաքականությանը, Փաշինյանի մոտեցումներին՝ կզած քաղաքականությանը, թրքահպատակ լինելուն:
Եվ ես վստահ եմ, որ մենք պայքարի ջահը վառ ենք պահելու և վերադարձնելու ենք մեր հաղթանակները»,- շեշտեց հանրապետական գործիչը:
Մանրամասները՝ տեսանյութում