Բաժիններ՝

Չինաստանն առայժմ մտադիր չէ ճանաչել թալիբների կառավարությունը

Չինաստանը չի պլանավորում մոտ ապագայում ճանաչել Աֆղանստանում «Թալիբան» շարժման կողմից ձևավորված կառավարությունը: Պեկինը սպասում է, որ Աֆղանստանի տարածքն այլ պետությունների վրա հարձակվելու համար չօգտագործելու նրանց խոստումը գործնականում հաստատվի: «РИА Новости»-ին այս մասին ասել է Աֆղանստանի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Յուե Սյաոյունը:

Նա Կատարում մասնակցել է 20 երկրների հատուկ պատվիրակների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի`Աֆղանստանին նվիրված երկօրյա հանդիպմանը։ Հանդիպումն իր տեսակի մեջ առաջինն էր այն բանից հետո, երբ 2021 թ.-ի օգոստոսին Աֆղանստանում իշխանությունը զավթեցին թալիբները:

«Չինաստանի համար «Թալիբան» շարժման կողմից ձևավորված կառավարության ճանաչման հարցը չի կարող լուծվել մոտ ապագայում, բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է ակտիվորեն փոխգործակցենք Աֆղանստանի իշխանությունների հետ: Երկիրը, որը 20 տարի տառապել է բռնազավթումից, այժմ հնարավորություն է ստացել տնօրինել իր ճակատագիրը: Մենք հարգանք ենք ցուցաբերում այս երկրի, նրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, բայց ժամանակ կպահանջվի, որպեսզի Չինաստանը տեսնի, թե ինչպես է այս երկիրը խառնակ վիճակից դուրս եկել 20 տարվա բռնազավթումից հետո… Նրանք պետք է գործնականում խզեն հարաբերությունները ահաբեկչական խմբավորումների հետ: Մինչ այժմ նրանք չեն ընդունել հիմնական օրենքը, որով այս երկիրը կկառավարվի: Մենք բարձր ենք գնահատում Աֆղանստանի կառավարության խոստումը` չօգտագործել իրենց տարածքը հարձակումների համար, միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք, որ այս խոստումը «հաստատվի պրակտիկայով»,-ասել է նա։

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ «Աֆղանստանի կառավարության ճանաչման հարցը պետք է որոշի յուրաքանչյուր երկիր առանձին-առանձին, այլ ոչ թե հավաքական կերպով»։ Չինաստանի հատուկ պատվիրակի խոսքով՝ Աֆղանստանի իշխանությունների հետ հարաբերությունների ներկա փուլում Պեկինի առաջնահերթությունը ոչ թե նրանց ճանաչելն է, այլ մարդկանց օգնելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031