Բաժիններ՝

Երևանում ավտովթարի է ենթարկվել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը․ Shamshyan. com

Երևանում Lexus-ով ավտովթարի է ենթարկվել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը, վիրավորվել է «Ապառաժ» ՍՊԸ-ի հաշվապահը։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Կայքի տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել ապրիլի 25-ին։ «Այդ օրը Նուբարաշենի խճուղի 17/1 հասցեի հարևանությամբ բախվել են Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ, 38-ամյա Անդրանիկ Գասպարյանի վարած Lexus մակնիշի և 32-ամյա Լիլիթ Լալայանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները»,- գրել է կայքը:

Վթարի հետևանքով օրեր անց`ապրիլի 28-ին, վարորդներից Լ. Լալայանը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Էրեբունի բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Ա. Գասպարյանը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարն է, իսկ Nissan-ի վարորդ Լ. Լալայանը աշխատում է «Ապառաժ» ՍՊԸ-ում որպես հաշվապահ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս