Բաժիններ՝

Գագիկ Խաչիկյանն աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր է, Հարություն Մերդինյանը 3-րդն է

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Գագիկն Խաչիկյանը աշխարհի գավաթի խաղարկության նժույգ-թափերի եզրափակիչում երկրորդն է, իսկ Հարություն Մերդինյանը` 3-րդը:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության նժույգ-թափերի վարժությունում Գագիկ Խաչիկյանը հավաքեց 14,733 միավոր, իսկ Հարություն Մերդինյանը` 14,566 միավոր: Խաչիկյանը գրավեց երկրորդ տեղը, իսկ Մերդինյանը` 3-րդն է: Նույնքան միավորով 3-րդ տեղում է նաև Ուկրաինայի ներկայացուցիչ Իլյա Կովտունը:

Քիչ ավելի ուշ օղակների վարժության ուժերը կչափեն Արթուր Ավետիսյանը և Արթուր Դավթյանը: Իսկ ապրիլի 30-ին Արթուր Դավթյանը կմրցի հենացատկի վարժության եզրափակիչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս