Բաժիններ՝

37-ամյա Եգոր Ս.-ն հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Արմավիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 26-ին Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում հայտնաբերվել և Արմավիրի բաժին է տեղափոխվել 37-ամյա Եգոր Ս.-ն: Նա 2022 թ. օգոստոսի 9-ից ՌԴ Սմոլենսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի մեղադրանքով:

Առանց խափանման միջոցի:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս