Բաժիններ՝

67-ամյա Գրիգոր Մ.-ն հետախուզվում էր պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 26-ին Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և Մուշի բաժին են ներկայացրել 67-ամյա Գրիգոր Մ.-ին, որը 2021 թ. հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս