Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է: Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից:
Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135-րդ կմ-ում գտնվող Դեվդորակի թունելի նորոգման պատճառով ապրիլի 29-ին ժամը 00։00-06։00-ն ավտոճանապարհը փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ավտոճանապարհի փակ լինելու ժամանակ վարորդներին կառաջարկվի այլընտրանքային ճանապարհ։