Երկու քաղաքացի Միլան-Երևան ավիաչվերթով փորձել են Հայաստան անօրինական ներմուծել 50 մլն դրամ արժեքով ապրանք
Միլան-Երևան ավիաչվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած 2 քաղաքացիների պատկանող ուղեբեռների նկատմամբ իրականացված մաքսային հսկողության արդյունքում հայտնաբերվել է չհայտարարագրված ընդհանուր 76 անուն ապրանք՝ բրենդային հագուստ, օծանելիք, ժամացույցներ և այլ աքսեսուարներ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, հայտնաբերված ապրանքի ընդհանուր արժեքը գերազանցել է 50 մլն դրամը:
Միլանից Երևան ժամանած քաղաքացիների մոտ չհայտարարագրված ապրանքներ հայտնաբերելու փաստով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ՝ ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով և տրամադրվել ՊԵԿ իրավաբանական վարչություն: