«Հայերը վրացիներից բարեհաճ են». ռուսական միգրացիայի հետազոտություն
Նոր հետազոտության համաձայն՝ ռուս միգրանտները Հայաստանում իրենց ավելի հանգիստ են զգում, քան Վրաստանում. նրանցից շատերը հույս ունեն Ռուսաստան վերադառնալ առավելագույնը 1 տարուց, ըստ aliq.ge-ի՝ գրում է RadioTavisupleba-ն:
2022 թվականի մարտին Հայաստան և Վրաստան ներգաղթած չորս ռուս հետազոտողներ սկսեցին ուսումնասիրել ներգաղթյալների վերաբերմունքը։ Նրանց հիմնական դրդապատճառն անձնական էր. չորսն էլ «տառապում էին մշակութային շոկով և պատերազմի պատճառով առաջացած անհանգստությամբ»:
Exodus-22 հետազոտական խումբը հարցազրույց է անցկացրել Հայաստան և Վրաստան ներգաղթած 1 515 մարդու հետ: Նրանցից 900-ը Վրաստան են գաղթել 2022 թվականի մարտ-մայիս ամիսներին, ևս 615-ը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, Ռուսաստանում մոբիլիզացիայի հայտարարությունից հետո։
Արտագաղթի առաջին և երկրորդ ալիքների հիմնական տարբերությունը գենդերային հավասարակշռությունն է: Ըստ տեղեկության՝ գարնանը ներգաղթած կանանց թիվը մի քիչ ավելի է եղել (51 տոկոս), իսկ աշնանը գերակշռել են պատերազմից խուսափած տղամարդիկ (63 տոկոս)։
Հատկանշական է, որ մոբիլիզացիայի պատճառով գաղթածներն ավելի շատ են ցանկանում վերադառնալ Ռուսաստան՝ 56 տոկոս։ 2022 թվականի գարնանային ալիքից միայն 36 տոկոսն է ցանկացել վերադառնալ:
Հարցվածների ավելի քան 60 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, մոտ 40 տոկոսը զբաղված է IT ոլորտում։ Առաջին և երկրորդ ալիքների ներգաղթյալների մեծ մասը պատրաստվում էր երկրում մնալ առավելագույնը 6-12 ամիս։
Հայերն ավելի բարեհաճ են
Վրաստանից և Հայաստանից ստացված պատասխանների միջև ամենավառ տարբերությունը տեղի բնակչության տրամադրությունների ընկալումն է։
«Ինչպիսի՞ վերաբերմունք ունեն տեղացիները ձեր նկատմամբ» հարցին Հայաստանում հարցվածների մոտ 70 տոկոսը պատասխանել է՝ «բարեկամական»։ Վրացիներին միանշանակ բարեկամ են անվանել միայն 17 տոկոսը։ Մոտ 40 տոկոսն ասել է, որ վրացիները «համեմատաբար են բարեհաճ»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Լուսանկարը՝ RadioTavisupleba-ի