
Երևանում կլինեն առանձնացված գծեր հանրային տրանսպորտի համար․ ծրագիրը կմեկնարկի Մյասնիկյան և Գայի պողոտաներում, Գարեգին Նժդեհի փողոցում

Տրանսպորտային համակարգի բարեփոխման ընթացքում Երևանում նախատեսվում է ունենալ ավտոբուսային առանձնացված գծեր։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ ներկայացնելով քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության արդյունքները։
Նշվում է, որ նախագիծը կմեկնարկի Մյասնիկյան և Գայի պողոտաներում, Գարեգին Նժդեհի փողոցում:
Տարածքները կառանձնացվեն հատուկ գծանշմամբ:
Այլ մանրամասներ քաղաքապետարանը չի հաղորդել։