Զինվորական դատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել. Hayastan.news
Hayastan.news-ի տեղեկություններով՝ ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի տեղակալ Հովհաննես Քոչարյանը կազատվի պաշտոնից։ Հիշեցնենք, որ Հովհաննես Քոչարյանը ՀՀ նախկին փոխոստիկանապետն էր, պաշտոնից ազատվելուց հետո զբաղվում էր փաստաբանությամբ, նախորդ տարվա դեկտեմբերին նշանակվել էր զինվորական դատախազի տեղակալ:
Հովհաննես Քոչարյանը Hayastan.news-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը․ «Աշխատանքից ազատման դիմում եմ գրել։ Պատճառն այն է, որ իմ հարազատ մարդու առողջական հարցերով պետք է զբաղվեմ»։