Բաժիններ՝

Ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել հայրենիքում. Պետրոս Պետրոսյան

Հայաստանի ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Պետրոս Պետրոսյանի համար ոգևորիչ է եղել Երևանում ԵԱ-ին մասնակցելու փաստը:

«Ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել հայրենիքում: Ինձ համար սա պատասխանատու մրցաշար էր: Պետք է մեր մասնակից 10 մարզիկներս էլ մեդալ նվաճեինք: Այս ամենում դժավր գործն իմն էր, առաջին անգամն էի մասնակցում մեծահասակների մրցաշարին»-լրագրողների հետ զրույցում ասաց Պետրոսյանը:

Ծանրորդը շեշտեց, որ գրանցած արդյունքներից գոհ չէ, քանի որ մարզումների ժամանակ ավելի շատ կիլոգրամներ է բարձրացրել: Ըստ մարզիկի՝ նրան օգնել է այն հանգամանքը, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Երևանում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում ընթացող Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգում պայքարի մեջ մտան Հայաստանի երկու ներկայացուցիչ` Պետրոս Պետրոսյանը և Սամվել Գասպարյանը:

21-ամյա ծանրորդ Պետրոս Պետրոսյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահեց 160 կգ և 165 կգ: Այս վարժությունում նա 6-րդն է: Հրում վարժությունում Պետրոսյանը բարձրացրեց 210 կգ, այնուհետ` 214 կգ: Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր:

Պետրոսյանը երկամարտի 379 կգ արդյունքով դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս