«Ո՞ւմ եք խոտի տեղ դրել ձեր խոտ հալով». զոհվածի հարազատը՝ իշխանություններին

Կառավարության շենքի դիմաց վաղ առավոտից բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարազատները պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն Կառավարության նիստի ավարտից հետո Փաշինյանը չհանդիպեց նրանց, այլ ավտոմեքենաների շարասյունով հեռացավ շենքից:

Զոհված զինծառայող Գագիկի հորաքույրը Փաշինյանի այդ քայլին այսպես արձագանքեց.

«Հալալ լինի վարչապետին, գերագույն թագավորին, որ մենք բերեցինք, կարգեցինք, որ էսօրվա դրությամբ լայաղ չանի իր ժողովրդի հետ մի հատ հանդիպի, որ տենա՝ զոհվածի ծնողի ցավն ինչ ցավ է: Գերագույն հրամանատարն ինքն է, ես չե՛մ, որ այդ հարցը լուծեմ, ինքը պետք է լուծի: 15 երեխու գլուխ ուտելը հե՞շտ բան է, որտե՞ղ են տեսել՝ զինվորը սապոգներով պառկի քնելու, ի՞նչ են հայտարարում անամոթաբար:

Ես զոհված Գագիկի հարազատն եմ, որ Գերմանիայում ապրելը թողեց, եկավ իր հայրենիքին ծառայելու համար, ոչ թե հայրենիքում իր գլուխն ուտելու համար…

Կարդացեք նաև

Մի օր հայտարարում են՝ մի բաժակ բենզին են լցրել, երկրորդ օրը հայտարարում են՝ 3 լիտր են լցրել, երրորդ օրն ասում են՝ շմոլ գազից է: Դուք ո՞ւմ եք խոտի տեղ դրել ձեր խոտ հալով, ո՞ւմ եք խաբում, ի՞նչ եք ուզում էս ժողովրդից: 5000 երեխու գլուխը կերաք, չկշտացաք, 15-ին էլ դուք վառեցիք ձեր ձեռքով…»:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող, 3 զինծառայող ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս